Ընթացիկ տարում Գերմանիան ընդունել է 200 հազար փախստականի
Հասարակություն
13:54 20/05/2016
Աշխարհ

Ընթացիկ տարում Գերմանիան ընդունել է 200 հազար փախստականի

Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակն ընթացիկ տարվա սկզբից գրանցել է 200 հազար փախստականի: Այդ մասին հայտնել է Hannoversche Allgemeine Zeitung թերթը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ տվյալների, ի տարբերություն նախորդ աշնանը, երբ հոկտեմբերին Գերմանիա է ժամանել ավելի քան 180 հազար փախստական, կա նոր ապաստան հայցողների թվի ակնհայտ նվազում: Միևնույն ժամանակ, 2015թ-ի առաջին կիսամյակում  գործակալությունը գրանցել է 179 հազար փախստականի, իսկ 2014թ-ին Գերմանիայում ապաստան հայցողների թիվը կազմել է 203 հազար:

2015թ-ի վերջում Գերմանիում գրանցվել է 1 մլն փախստական:

Placeholder
Ընթացիկ տարում Գերմանիան ընդունել է 200 հազար փախստականի