Մեր դիվանագետները կարծես թե սթափվել են թմբիրից. Գևորգ Յազըչյան
Հասարակություն
14:32 20/05/2016
Հայաստան

Մեր դիվանագետները կարծես թե սթափվել են թմբիրից. Գևորգ Յազըչյան

«Հայաստանյան դիվանագիտությունն առաջին ամոթխած քայլերն է անում, որով կարծես ամրագրում է շարքային զինվորի ապրիլյան անպարտելի կեցվածքը»,- լրագրողների հետ զրույցում նման տեսակետ սփյուռքահայ լրագրող և պատմաբան Գևորգ Յազըչյանը:

Պատմաբանի խոսքով՝ մեր դիվանագետները, կարծես թե, սթափվել են թմբիրից. «Պետք էր ավելի վաղ արթնանային, որ իրադարձությունները նման զարգացում չունենային: Պետք էր ավելի կոշտ դիմադրություն ցուցաբերեինք՝ համոզված լինելով, որ խնդիրը կարող է կարգավորվել բացառապես ռազմական ուղիով»:

Գևորգ Յազըչյանը չբացառելով լայնածավալ պատերազմի սկսումը՝ ընդգծեց, որ հայրենիքի խնդիրները լուծելու համար սփյուռքի ներուժը բավարար չափով չի օգտագործվում:

«Դեսպաններից և սփյուռքի նախարարությունից շատ բան է կախված՝ տունտունիկությանը պետք է վերջ տալ ուղղակի»,-հավելեց սփյուռքահայ լրագրողը:

Placeholder
Մեր դիվանագետները կարծես թե սթափվել են թմբիրից. Գևորգ Յազըչյան