Էրմիտաժի ղեկավարությունը չի թույլատրել Դանայայի պատկերն օգտագործել կոմերցիոն նպատակով
Մշակույթ
16:34 20/05/2016
Աշխարհ

Էրմիտաժի ղեկավարությունը չի թույլատրել Դանայայի պատկերն օգտագործել կոմերցիոն նպատակով

Էրմիտաժից ասել են, որ թանգարանը պետք է մշակութային ճաշակ ձևավորի, ոչ թե միայն եկամուտ ստանա, և տնօրինությունը չի թույլատրել կոմերցիոն կազմակերպությանը օգտագործել Դանայայի պատկերը օրթոպեդիկ ներքնակի գովազդի համար: Թանգարանում դա անտեղի են համարել: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը:

Էրմիտաժում նման հարցերի շուրջ որոշում ընդունում է արվեստագետներից կազմված հատուկ գեղարվեստական հանձնաժողովը:

Թանգարանի ներկայացուցիչը մի քանի այլ զավեշտալի դեպք է հիշել, երբ գլուխգործոցները փորձել են օգտագործել կոմերցիոն նպատակներով: Օրինակ՝ մի քանի տարի առաջ հրատարակչություններից մեկն ամանորյա բացիկ էր թողարկել Յուդիթի պատկերով և «Շնորհավոր նոր նոր, նոր երջանկություն» գրառմամբ: Նա պատմել է Յուդիթի հետ կապված առասպելը, ով տոնական հանդերձանքով մտնում է Օլոֆերնի մոտ, հարբեցնում նրան, կտրում գլուխը և կախում դարպասից:

«Որտեղ է այստեղ «Նոր երջանկությունը», ես չեմ տեսնում», -ասել է թանգարանի ներկայացուցիչը:

Դայանան հունական դիցաբանության մեջ  Արգոսի արքա Ակրիսիոսի գեղանի դուստրը, որի ապագա որդին, ըստ գուշակների, սպանելու էր պապին։ Ճակատագրից խուսափելու նպատակով վերջինս Դայանային պահում էր մարդկանցից հեռու՝ ստորերկրյա սենյակներում։ Սակայն Զևսը սիրահարվում է Դայանային, ոսկե անձրնի տեսքով հայտնվում նրա մոտ։ Դայանան ունենում է մի որդի (Պերսևսը), որը հետագայում պատճառ է դառնում Ակրիսիոսի մահվան։ Վերածննդի շրջանի մի շարք արվեստագետներ (Կորեջիո, Տիցիան,Ռեմբրանդտ և ուրիշներ) իրենց ստեղծագործություններում անդրադարձել են Դայանայի առասպելին։ Էրմիտաժում ներկայացված է Ռեմբրանդտի  հայտնի կտավը, որում մերկ Դանայան պատկերացած է մահճակալին կիսապառկած:
 

Placeholder
Էրմիտաժի ղեկավարությունը չի թույլատրել Դանայայի պատկերն օգտագործել կոմերցիոն նպատակով