Գառնիում այսօր թեժ է լինելու. գյուղացիները պատրաստվում են փակել ավտոճանապարհը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:41 20/05/2016

Գառնիում այսօր թեժ է լինելու. գյուղացիները պատրաստվում են փակել ավտոճանապարհը. «Ժամանակ»

Այսօր առավոտյան ժամը 10-ին  Գառնի գյուղում  Ազատ գետի  ազատության  պահանջով  նոր բողոքի ակցիա  է տեղի  ունենալու։  Գյուղացիները պատրաստվում են փակել Գառնի-Երևան  ավտոճանապարհը՝ մինչ իրենց պահանջների կատարումը։  Այսինքն` հնարավոր է  անժամկետ ակցիա։ 

«Հարցի վերջնական  լուծում ենք  պահանջում  և այդ լուծումը  տեսնում ենք  այսպես՝ Ազատ գետից խողովակներով  դեպի  այլ  գյուղերի ոռոգման  ջուր  տանելու ծրագիրը պետք է  չեղյալ համարվի»,- թերթի հետ զրույցում  ասել է Գառնիի բնակիչներից Արուսյակ  Այվազյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ համաշխարհային բանկն  արդեն արձագանքել է  500-ից ավելի գառնեցիների ստորագրությամբ  նամակին և ցանկացել զրուցել  իրենց հետ։ Նամակում  գառնեցիները նշել են, որ ՀԲ-ն իրավունք չունի  ֆինանսավորել  մի ծրագիր,  որը վնասում է բնությանը։ Հիշեցնենք, գյուղացիները  պնդում են, որ խողովակաշարն  իրականում  կառուցվում է վարչապետի հողատարածքները ջրելու համար։   

Placeholder
Գառնիում այսօր թեժ է լինելու. գյուղացիները պատրաստվում են փակել ավտոճանապարհը. «Ժամանակ»