ՊԵԿ-ում «ժուչոկազերծումը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
10:06 20/05/2016
Հայաստան

ՊԵԿ-ում «ժուչոկազերծումը» շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել է, որ ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն մայիսի 6-ին  պայմանագիր է կնքել  «Ջուլիաննա» ընկերության հետ։  Ըստ այդ պայմանագրի՝ ՊԵԿ-ը 7 մլն 157 հազար 80 դրամի կահույք է գնել՝ գրասեղաններ, գրապահարաններ,  սեղաններ, 12 հատ բազկաթոռ, որոնցից յուրաքանչյուրն արժի  125 հազար դրամ։  Բացի այս՝  ՊԵԿ-ը  4 մլն 108 հազար դրամով գնել է տեսահսկողության  համակարգ։  Հայտնի է, որ ՊԵԿ-ն ամբողջությամբ  կահավորված է ժամանակակից և  թանկարժեք  կահույքով  ու ապահոված է  տեսահսկման բոլոր հնարավոր  համակարգերով։ 

Օրեր առաջ  «Ժողովուրդ»-ը  տեղեկացրել էր,  որ Հովհաննես  Հովսեփյանը  ՊԵկ նախագահ  նշանակվելուց  հետո ակտիվ  ձեռնամուխ  է եղել  նշված  գերատեսչությանը «ժուչոկազերծելու» գործին։  Շենքում  վերանորոգման աշխատանքներ էին  իրականացվել, որոնց ընթացքում ղեկավարության  սենյակների ողջ  հարդարանքից  բացի՝  փոխվել էին նաև հոսանքի և կապի լարերը։ 

Ինչպես հայտնի է՝  գաղտնալսման  սարքերի  տեղադրման  «համար»  վայրերից է նաև կահույքը։  Ուստի առավել  հավանական է, որ վերը բերված գնումները ևս  ՊԵԿ-ի «ժուչոկազերծման»  գործընթացի շարքից են։  

Placeholder
ՊԵԿ-ում «ժուչոկազերծումը» շարունակվում է. «Ժողովուրդ»