Լվովում հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել են  վերջ դնել լարվածությանը. ՀԺ
Օրվա մամուլ
09:36 20/05/2016
Հայաստան

Լվովում հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել են վերջ դնել լարվածությանը. ՀԺ

Ուկրաինայում հայկական ու ադրբեջանական  համայնքների միջև  ստեղծված՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ  համաձայնություն է ձեռք բերվել։  Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում  հայտարարել է Ուկրաինայում  Հայաստանի դեսպան  Անդրանիկ Մանուկյանը։ 

Հիշեցնենք,  նախօրեին  Լվովում  հայկական և ադրբեջանական  համայնքների  ներկայացուցիչների  միջև  լարվածությունը հասել էր գագաթնակետին։  Տեղեկություններ տարածվեցին, որ հայերը ծեծելով հաշվեհարդար են տեսել  ադրբեջանցիների հետ ՝ մայիսի 13-ին ռինգում հայ մարզիկ Դավիթ Պետրոսյանի վրա հարձակման պատճառով, որից հետո ադրբեջանցիները փողոցներում  հայերի էին փնտրում՝ պատժելու համար։ 

Անդրանիկ Մանուկյանը թերթի հետ զրույցում  ասել է,  թե ամեն ինչ  արդեն կարգավորվել է։ «Լվովի ոստիկանապետի մոտ  հանդիպել են  հայկական  և ադրբեջանական  համայնքների ներկայացուցիչները  և պայմանավորվել են, որ ավարտվի այս լարվածությունը »,- ասաց դեսպանը։  
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Լվովում հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել են վերջ դնել լարվածությանը. ՀԺ