Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծառայության պետի տեղակալը հակահայկական քարոզչություն է արել. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Հարավկովկասյան երկաթուղում նոր սկանդալ է հասունանում:
«Այդ կառույցում կոռուպցիայի, թալանի մասին լուրերը՝ դեռ չեն մարել, սակայն արդեն նմանատիպ նոր երևույթներ են ի հայտ գալիս:
Բանն այն է, որ վերջերս այդ ընկերությունում կայացած ժողովի ժամանակ ՀԿԵ բեռնափոխադրումների ծառայության պետի տեղակալ Վլ. Լյոխկին իր բաժնի աշխատակիցների մոտ սկսել է բացահայտ հակահայկական քարոզչություն անել՝ հօգուտ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության»:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նա հորդորել է իր աշխատակիցներին համակերպվել իբր մոտ ապագայում Ադրբեջանին հողեր վերադարձնելու փաստի հետ: Նա զուգահեռ է տարել ու համադրել է արցախյան ու ուկրաինական իրադարձությունները: Աշխատակիցներից ոմանք ըմբոստացել են Լյոխկիի հայտարարությունների դեմ՝ սպառնալով նրան, որ եթե վերջինս շարունակի նման պահվածք ցուցաբերել, ապա իրենք ստիպված կլինեն տեղի ունեցածի մասին զեկուցել վերադաս մարմնին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Լյոխկին հենց այն մարդն է, որը որպես ՀԿԵ ներկայացուցիչ՝ մի անգամ մասնակցել է Բաքվում կայացած ինչ-որ խորհրդակցության:
Վերադառնալով տեղի ունեցածին, նշենք, որ ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ս. Վալկոն Վլ. Լյոխկիին սաստելու փոխարեն, հաջորդ օրն իսկ նրան արձակուրդ է ուղարկել: Ի դեպ, Լյոխսկին ՀԿԵ-ում է հայտնվել նախկին տնօրեն Վ. Ռեբեցի օրոք, երկուսն էլ ծագումով Արևմտյան Ուկրաինայից են, աչքի են ընկնում ընդգծված ազգայնամոլական հայացքներով: Դեռևս ուկրաինական ճգնաժամի օրերին նրանք երկաթուղում նույն ձեռագրով հակառուսական քարոզչություն էին իրականացնում: Այն ժամանակ մի կերպ էր հաջողվել կոծկել այդ ամենը, հիմա, կարծում ենք՝ դժվար է լինելու»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան