Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
52 տարեկանում մահացել է հայտնի Beastie Boys խմբի հիմնադիր ու կիթառահար Ջոն Բերին: Rolling Stone ամսագրին հղում անելով՝ «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ երաժիշտի հայրը հաստատել է լուրը:
Բերին ծանր հիվանդ էր և վերջին ամիսներին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Բերին մահացել է մայիսի 19-ին ԱՄՆ-ում:
Beastie Boys-ը հիմնադրվել է 1979 թվականին Նյու Յորքում և դարձել է ամենաճանաչված ռեփ խումբը աշխարհում: Beastie Boys-ը թողարկել է 8 ալբոմ:
Placeholder