Տիբեթում Ջոմոլունգմայի հսկայական թանգարան են կառուցում
Հասարակություն
19:49 20/05/2016
Աշխարհ

Տիբեթում Ջոմոլունգմայի հսկայական թանգարան են կառուցում

Տիբեթի ինքնավար մարզում Ջոմոլունգմայի հսկայական թանգարան են կառուցում։ Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն: Ցուցահանդեսային համալիրը նվիրված է աշխարհի ամենաբարձր լեռանը:

Թանգարանը գտնվում է Շիգացզե քաղաքում: Շինարարական աշխատանքները սկսել են մայիսի 18-ին, երբ նշվում էր թանգարանների միջազգային օրը: Համալիրի մակերեսը կազմում է 22 հազար քառակուսի մետր, որը հավասար է երեք ֆուտբոլային դաշտի:

Նախագծի արժեքը կազմում է 41,8 մլն յուան (6,4 մլն դոլար): Հինգհարկանի շինության մեջ նախատեսվում է ցուցադրել բրածոներ, կենդանիների խրտվիլակներ և Ջոմոլունգմայի բուսականության նմուշներ:


 

Placeholder
Տիբեթում Ջոմոլունգմայի հսկայական թանգարան են կառուցում