Տոտտին ևս մեկ տարի կխաղա «Ռոմայում»
Սպորտ
14:22 20/05/2016
Աշխարհ

Տոտտին ևս մեկ տարի կխաղա «Ռոմայում»

Հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին պայմանավորվել է «Ռոմայի» ղեկավարության հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հարցում: Հռոմեական ակումբի հետ բանակցությունների արդյունքում 39-ամյա ֆուտբոլիստը հասել է այն բանին, որպեսզի որոշակի տոկոսներ ստանա իր հրաժեշտի խաղից ստացվելիք եկամուտներից: Այն կկայանա հաջորդ մրցաշրջանի վերջում: Այս մասին հայտնում է «Mediaset Premium»-ը:

Սպասվում է, որ Տոտտիի հետ նոր պայմանագրի կնքման մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի վերջին:
 

Placeholder
Տոտտին ևս մեկ տարի կխաղա «Ռոմայում»