Բրիտանացի ոստիկանները ավազից մահացած մերկ կնոջ մարմին են պատրաստել
Հասարակություն
18:55 20/05/2016
Աշխարհ

Բրիտանացի ոստիկանները ավազից մահացած մերկ կնոջ մարմին են պատրաստել

Բրիտանական Պերրանպորտ լողափնյա քաղաքում  ոստիկանները ավազից մահացած  մերկ կնոջ մարմին են պատրաստել: Դրա շնորհիվ նրանք հաղթանակ են տոնել սիրողական ճարտարապետության մրցույթում:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, ոստիկանները նկարը հրապարակելուց հետո ստացել են առաջին մրցանակը: Դրան անմիջապես հետևել են սոցիալական ցանցերի օգտարերեի քննադատությունները: Օգտատերերը հեղինակ ոստիկաններին մեղադրել են անճաշակության ու կարծրատիպային մտածելակերպ ունենալու մեջ:

Քննադատությամբ հանդես է եկել նաև քաղաքային խորհուրդի անդամներից մեկը, նշելով, որ քանդակը շատերին կարող է հիշեցնել իրենց հարազատների մասին, ովքեր խեղդվել են ծովի ջրերում: Ոստիկանության ներկայացուցիչները  ներողություն են խնդրել, հավատացնելով, որ իրենց գործընկերները որևէ մեկի զգացմունքները  վիրավորելու նպատակ չեն ունեցել:



Placeholder
Բրիտանացի ոստիկանները ավազից մահացած մերկ կնոջ մարմին են պատրաստել