Մոնֆիսը հետևեց Ֆեդերերի օրինակին
Սպորտ
16:30 20/05/2016

Մոնֆիսը հետևեց Ֆեդերերի օրինակին

Աշխարհի 14-րդ ռակետ, ֆրանսիացի Գայել Մոնֆիսը հրաժարվել է մասնակցել Ֆրանսիայի Բաց առաջնությանը` վարակիչ ինֆեկցիայի պատճառով: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Թենիսիստի լավագույն արդյունքը «Ռոլան Գարոսում» գրանցվել է 2008 թ.-ին, երբ նա դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ: Եվս 3 անգամ  նա հանդես է եկել քառորդ եզրափակիչներում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի բաց առաջնությանը նույնպես առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի նաև աշխարհի 3-րդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:
 

Placeholder
Մոնֆիսը հետևեց Ֆեդերերի օրինակին