Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6 տոկոսով. ԱՎԾ
Տնտեսություն
18:36 20/05/2016
Հայաստան

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6 տոկոսով. ԱՎԾ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6%-ով։ Միաժամանակ, ապրիլ ամսվա ՏԱՑ-ը մարտի նկատմամբ աճել է 4%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 6.8%:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, այս տարվա հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10%-ով, մարտի նկատմամբ՝ 4.7%-ով, նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 13.2%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝  գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է 4.1%-ով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 55.7%:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներին, ապա այս տարվա հունվար-ապրիլին այն ավելացել է 3.5%-ով, իսկ տարեկան կտրվածքով նվազել է 0.8%-ով:

Հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9.3%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, տարեկան կտրվածքով էլ աճը կազմել է 7.6%, իսկ ամսական կտրվածքով ոլորտում գրանցվել է 2.6%-ի անկում:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ շինարարության ծավալն այս տարվա չորս ամիսներին  նվազել է 7.4%-ով, ամսական կտրվածքով՝ 9.3%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի  համեմատ՝ 16.5%-ով:

Առևտրաշրջանառության ծավալները նույնպես նվազել են: Մասնավորապես, այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծավալները նվազել են 0.8%-ով, մարտի համեմատ՝ 2.2%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ արձանագրվել է  0.1%-ի աճ:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա, ըստ ԱՎԾ-ի` հունվար-ապրիլին գները նվազել են 1.5%-ով, մեկ տարում՝ 3.3 %-ով, մարտի համեմատ՝ 0.3%-ով, իսկ 2015թ-ի ապրիլի համեմատ՝ 1.9%-ով:

ԱՎԾ-ի տվյալներով՝ հունվար-ապրիլին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 3.2 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 2.6%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 0.1%` կազմելով է մոտ 157, 2 հազար դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ գրանցվել է աշխատավարձը աճել է 6.3%՝ հասնելով  218 328 հազար դրամի:

Placeholder
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6 տոկոսով. ԱՎԾ