Մասնագետ. Հայաստանում քաղցկեղի բուժման բարելավման  համար մարդիկ պետք է ավելին պահանջեն ոլորտի պատասխանատուներից
Առողջություն
16:43 20/05/2016
Հայաստան

Մասնագետ. Հայաստանում քաղցկեղի բուժման բարելավման համար մարդիկ պետք է ավելին պահանջեն ոլորտի պատասխանատուներից

«Քաղցկեղի բուժման համար հայ բժիշկները միայն ենթակառուցվածքների ու կառավարության կողմից ներդրումների կարիք ունեն, նրանք ինտելեկտի և գիտելիքների պակաս չունեն: Հայաստանում քաղցկեղի բուժումը բարելավվելու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ բարձրաձայնեն խնդիրների մասին և ավելին պահանջեն ոլորտի պատասխանատուներից». Այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Բեյլորի Բժշկական Համալսարանի /ԱՄՆ/ Կոլոռեկտալ Քաղցկեղի Վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավո Արթինյան: Նա Հայաստան է եկել մասնակցելու  «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովին:

Տեխասի Համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնի Կարդիո-թորակալ վիրաբուժության ամբիոնի վարիչ /ԱՄՆ/, ԱՄՆ Թորակալ Վիրաբուժության Մասնագիտական Հանձնաժողովի տնօրեն Արա Վափորչյանը Հայաստանում գտնվելու օրերին ուսումնասիրել է նաև թոքի քաղցկեղից մահացության ցուցանիշները: Դրանք շատե երկրների  համամետ բարձր են:

Մասնագետն այս առումով էլ մատնացույց է անում ենթակառուցվածքների բացակայությունը:
«Օրինակ, Հայաստանում շատ մեծ է ծխողների թիվը: Բայց չկան հայտնի ծրագրեր, որոնք կօգնեն այդ մարդկանց պակասեցնել ծխելը: Եթե այս առումով բարեփոխումներ արվեմ, ապա դրա արդյունքում կնվազեն ոչ միայն քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը, այլևս սիրտանոթային հիվանդությունների թիվը»,-ասաց նա:

Վափորչյանը որպես հաջողված ծրագրեր նշում է անչափահասներին ծխախոտի վաճառքի արգելքը, ծխախոտի գնի բարձրացումը և ծխող մարդկանց դեղորայքային, հոգեբանական օգնության ցուցաբերումը:

«Սրանց օգուտները ահռելի են: Դրանք թույլ կտան տասնյակ հազար դոլարներ խնայել առողջապահության համակարգում»,-ասաց նա:

Տեխասի Համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնի Լեյկեմիաների և Ցողունային Բջիջների Փոխպատվաստման ամբիոնների պրոֆեսոր Մարինա Կոնոպլյովան այն համոզման է, որ Հայաստանում առաջնային խնդիրներից է քիմիա թերապիայի դեղորայքի պակասը հատկապես երեխաների համար, որը պետք է տրամադրվի պետության կողմից կամ ապահովագրությամբ:

«Կան նույնիսկ որոշ բազային դեղեր, որոնք թանկ չեն, բայց Հայաստանում չեն տրամադրվում ի տարբերություն հարևան Վրաստանի: Այստեղ երեխաների քիմիաթերապիայի համար վճարում է պետությունը, այս առումով ավելի բարվոք վիճակում է Վրաստանը»,-ասաց նա:

Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան/արյունաբան Գևորգ Թամամյանի խոսքով,  Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների մոտ 65-70% բուժվում է:

«Ամենատարածված տեսակը արյան քաղցկեղն է, երկրորդ տեղում կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանում գործում է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը: Օրենքով արգելվում է  Ծխախոտային արտադրատեսակների վաճառքը 18 տարին չլրացած անձանց,  18 տարին չլրացած անձանց կողմից,  բաց տուփերով կամ հատով:

Placeholder
Մասնագետ. Հայաստանում քաղցկեղի բուժման բարելավման համար մարդիկ պետք է ավելին պահանջեն ոլորտի պատասխանատուներից