Վերին Լարսի անցակետը փակ է, առաջացել է ջրածածկման վտանգ
Հասարակություն
20:18 23/06/2016
Հայաստան

Վերին Լարսի անցակետը փակ է, առաջացել է ջրածածկման վտանգ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից հայտնել են, որ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Placeholder
Վերին Լարսի անցակետը փակ է, առաջացել է ջրածածկման վտանգ