Դավիդ դե Խեա. «Շնորհակալություն քննադատության համար»
Սպորտ
20:10 23/06/2016
Աշխարհ

Դավիդ դե Խեա. «Շնորհակալություն քննադատության համար»

Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով, Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ խաղում 2 գնդակ բաց թողնելով Խորվաթիայի հավաքականից, արժանացել էր սուր քննադատության, նշել է, որ ամենևին վատ չի զգում և պատրաստ է շարունակել պայքարը՝ հաղթանակների հասնելու համար: Տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Միայն պարտվողն է հույսը կորցնում: Շնորհակալություն քննադատության համար: Այդ ամենն ինձ մոտիվացնում: Հարկավոր է շարունակել պայքարը՝ հաջողությունների հասնելու համար»,- նշել է դե Խեան:

Հավելենք, որ դժգոհ լինելու դեպքում հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարող է հիմնական կազմում ընդգրկել Իկեր Կասիլյասին, ով դեռևս Եվրոպայի առաջնությանը հետևում է իր համար անսովոր տեղից՝ պահեստայինների նստարանից:
 

Placeholder
Դավիդ դե Խեա. «Շնորհակալություն քննադատության համար»