Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ընդգծել է, որ դարպասապահ Իկեր Կասիլյասի համար բավական դժվար է, քանի որ Եվրոպայի առաջնությունում նստած է պահեստայինների նստարանին, իսկ նրա փոխարեն խաղում է Դավիդ դե Խեան: Այս մասին տեղեկացնում է «AS»-ը:
«Իհարկե, Կասիլյասի համար շատ դժվար է: Նա անհանգիստ է, քանի որ նստած է պահեստայինների նստրարանին: Ինչ վերաբերվում է թիմի հաղթանակներին, ապա դա երաշխավորված չէ: Ֆուտբոլը նման չէ թենիսին: Ո՞վ է վստահ, որ Գերմանիայի ընտրանին կհաղթի Սլովակիային: Չկա այնպիսի դիմակայություն, որտեղ վստահաբար կարող ես խոսել արդյունքի մասին»,- ասել է դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում Իսպանիայի հավաքականը հունիսի 27-ին ուժերը կչափի իտալացիների հետ: