Հունիսի 25-ից մինչև օգոստոսի 28-ը Երևանի և Գետափի դպրոցների դիմաց կնվազեցվի առավելագույն թույլատրելի արագությունը
Հասարակություն
20:03 23/06/2016
Հայաստան

Հունիսի 25-ից մինչև օգոստոսի 28-ը Երևանի և Գետափի դպրոցների դիմաց կնվազեցվի առավելագույն թույլատրելի արագությունը

Հանրապետության դպրոցներում ուսումնական տարվա և քննական շրջանի ավարտի կապակցությամբ՝ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան, Զաքարիա Քանաքեռցու փողոցներում՝ դպրոցների դիմաց, և Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի դպրոցի դիմաց, 2016 թ. հունիսի 25-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ երթևեկության առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ (40կմ/ժ առավելագույն արագության փոխարեն) և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված ռեժիմով: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

 

Placeholder
Հունիսի 25-ից մինչև օգոստոսի 28-ը Երևանի և Գետափի դպրոցների դիմաց կնվազեցվի առավելագույն թույլատրելի արագությունը