Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Անդրեյ Վորոնինը քննադատել է իր երկրի, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականներին, որոնք անհաջող մրցելույթների պատճառով խմբային փուլում լքեցին Եվրոպայի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Խնդիրը համակարգի մեջ է: Այն պետք է փնտրել ներքին առաջնությունում: Ֆուտբոլիստը պետք է վաստակի իր աշխատավարձը, այլ ոչ թե ստանա: Երբ կսկսի վաստակել, այդ ժամանակ էլ կխաղա: Պետք է դուրս գաս խաղադաշտ ու անընդհատ ապացուցես կարողություններդ:
Լսեք, Ռուսաստանն ունի 150 մլն բնակչություն, իսկ մենք՝ 50 մլն-ից ավելին: Եվ ի՞նչ, չի՞ կարելի գտնել 20 մարդու, որոնք կարողանում են ֆուտբոլ խաղալ: Նայում եմ Խորվաթիային, Սերբիային: Այս երկրներում բնակչությունն ավելի քիչ է, քան Մոսկվայում, բայց նրանք նորմալ հավաքականներ ունեն: Ինչո՞ւ չունենք մենք: Ինձ դա անհասկանալի է:
Գուցե պետք է վերցնել 20 մարդու և 2 տարի մարզել փակի տա՞կ: Հնարավոր է, այդ ժամանակ օգուտ լինի: Հակառակ դեպքում չի կարող այնպես լինել, որ մենք միշտ մյուսներից վատ հանդես գանք: Դուրս է գալիս՝ խնդիրը մեր մեջ է: Ինչ-որ բան ճիշտ չենք անում»,- նշել է Վորոնինը: