Տոնի Նադալ. «Ռաֆան հաջորդ շաբաթ կարող է լիարժեք մարզվել»
Սպորտ
19:50 23/06/2016

Տոնի Նադալ. «Ռաֆան հաջորդ շաբաթ կարող է լիարժեք մարզվել»

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի մարզիչ Տոնի Նադալը պատմել է իր սանի և զարմիկի ապաքինման գործընթացի մասին: Ռաֆան վնասվածքի պատճառով «Ռոլան Գարոսի» մրցաշարի 3-րդ շրջանից դադարեցրել էր մրցելույթները, ինչպես նաև հրաժարվել է մասնակցել «Ուիմբլդոնին»:

«Այս շաբաթ Ռաֆան սկսել է մարզվել կորտում, բայց առանց գնդակի: Կարևոր է, որ այս պահին նա աշխատեցնի ձեռքը, իսկ արդեն հաջորդ շաբաթ կարող է լիարժեք մարզվել: Իհարկե, իմ սանն ափսոսում է, որ պետք է բաց թողնի Ուիմբլդոնի մրցաշարը, բայց նա համակերպվել է այդ մտքի հետ և հիմա ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ կորտ»,- նշել է Տոնի Նադալը:
 

Placeholder
Տոնի Նադալ. «Ռաֆան հաջորդ շաբաթ կարող է լիարժեք մարզվել»