Beeline-ը նվազեցնում է Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքը
Հասարակություն
14:21 26/07/2016
Հայաստան

Beeline-ը նվազեցնում է Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքը

Beeline–ը հայտարարում է Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքների նվազեցման մասին: Ներկայումս, այս սմարթֆոնները կարելի է ձեռք բերել  49900 և 39900 դրամ համապատասխանաբար։ Հատուկ ակցիայի շրջանակում Beeline Fast սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով  բաժանորդագրություն «Սմարթ  Հատուկ» կանխավճարային սակագնային փաթեթին և 5000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

«Հանդիսանալով բյուջետային  մոդելի սմարթֆոններ, Beeline Fast-ը և Beeline Smart Pro–ն հուսալի հեռախոսներ են, ունեն գրավիչ դիզայն և միաժամանակ համապատասխանում են  օգտագործողների հիմնական պահանջներին կապված ձայնային և ինտերնետ հաղորդակցությունների հետ։ Հաճելի է օգտվել նման սմարթֆոններից,  իսկ առաջարկվող սակագնային փաթեթի շնորհիվ, մեր հաճախորդները հնարավորություն կունենան միշտ մնալ կապի մեջ, ակտիվ օգտվել բջջային ինտերնետից և ըստ արժանավույն գնահատել մեր պարզ և հարմար ծառայությունները», - նշել Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Fast սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով: Հեռախոսն  ունի ՝ 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ՝ 5 և 2 մեգապիքսել հզորությամբ, 5 դյույմանոց IPS էկրան, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/: Beeline Smart Pro սմարթֆոնում տեղադրված է 4.5 դյույմանոց սենսորային էկան, 4 միջուկային պրոցեսոր։ Հեռախոսն աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով։  8 ԳԲ ներքին հիշողության ծավալը կարելի է հեշտությամբ ավելացնել տեղադրելով  32 ԳԲ հիշողությամբ քարտ։

 

 

Placeholder
Beeline-ը նվազեցնում է Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքը