Իրավապահները խիստ հսկողության տակ են պահում հեռուստաաշտարակը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:49 26/07/2016
Հայաստան

Իրավապահները խիստ հսկողության տակ են պահում հեռուստաաշտարակը. «Ժողովուրդ»

Ինչպես գիտենք՝ հունիսի 22-ին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջինիս կալանավորել են  մի խումբ անձանց հետ զինված խմբավորումներ կազմավորելու  միջոցով, զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը  զավթելու մտադրություն ունենալու մեջ։

«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ մինչև Սեֆիլյանի ձերբակալությունը իրավապահները Երևանի հեռուստաաշտարակի  նկատմամբ խիստ հսկողություն էին  սահմանել։  Սակայն Սեֆիլյանի  և մոտ մեկ  տասնյակ  այլ անձանց  ձերբակալությունից հետո հեռուստաաշտարակի հսկողությունը  վերադարձել էր սովորական ռեժիմի։ 

Սակայն հուլիսի  17-ին  «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության  ՊՊԾ  գունդը  գրավելուց հետո իրավապահները կրկին Երևանի հեռուստաաշտարակի տարածքում խիստ հսկողություն են սահմանել։

Placeholder
Իրավապահները խիստ հսկողության տակ են պահում հեռուստաաշտարակը. «Ժողովուրդ»