Աբխազիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
Քաղաքական
20:10 26/07/2016
Տարածաշրջան

Աբխազիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Աբխազիայի վարչապետ  Արթուր Միկվաբիան հայտարարել է սեփական հրաժարականի մասին: Այս մասին տեղեկացնում է Apsnypress-ը: 

Չճանաչված պետության գործադիր մարմնի ղեկավարն այդ մասին հայտարարել է կառավարության հրավիրած արտահերթ նիստում:

«Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մենք ձեզ հետ միասին մեծ գործ ենք սկսել, ընդ որում՝ անբարենպաստ պայմաններում, որոնք հանգեցրել էին հասարակության մասնատմանն ու սոցիալական լարվածությանը»,-ասել է նա:

Արթուր Միկվաբիան նշել է, որ  կառավարության կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներն այլ պայմաններում ավելի նկատելի կլինեին. «Խոսքը վերաբերում է աշխատավարձերի, թոշակների ավելացմանը: Չեմ կարծում, որևէ այլ կառավարություն կկարողանար լուծել այդ խնդիրները, որոնք մենք կարողացանք անել տնտեսության ու հասարակական կյանքի ոլորտներում: Եվ դա պետք է դրական համարել»:


 

Placeholder