Ջոն Լենոնի լիմուզինը աճուրդի կհանվի
Հասարակություն
18:21 26/07/2016
Աշխարհ

Ջոն Լենոնի լիմուզինը աճուրդի կհանվի

Sotheby's բրիտանական աճուրդի տունը վաճառքի է հանել Austin Princess լիմուզինը, որը պատկանում է The Beatles խմբի առաջնորդ Ջոն Լենոնին:

1956 թվականին Մեծ Բրիտանիայում թողարկված ավտոմեքենան երաժիշտը ձեռք է բերել 1971 թվականին: Այն կվաճառվի գրանցման բնօրինակ փաստաթղթերի հետ միասին՝ Լենոնի ստորագրությամբ:

«Գազետա.ռու»-ն  նշվում է, որ ինքնաթիռի հինգ բազկաթոռով հագեցած լիմուզինը, 1972 թվականին օգտագործվել Լենոնի և նրա կնոջ համատեղ ֆիլմում՝ Imagine անվանումով:

Աճուրդը կկայանա սեպտեմբերի 7-ին: Մեխենային մեկնարկային գինը կազմում է 250 հազար ֆունտ ստերլինգ: Աճուրդից ստացված հասույթի մի մասը կտրամադրվի բարեգործական ընկերություններին:

Placeholder