Խորենացի փողոցից երթ՝ դեպի ԱԱԾ և ոստիկանության շենքեր
Քաղաքական
22:09 26/07/2016
Հայաստան

Խորենացի փողոցից երթ՝ դեպի ԱԱԾ և ոստիկանության շենքեր

Խորենացի փողոցից  ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները,  մի քանի ելույթից հետո, երթ սկսեցին դեպի Ազգային անվտանգության և ոստիկանության շենքերը: Երթուղին է՝ Խորենացի-Նար-Դոս-Չարենց-Նալբանդյան-Հանրապետության հրապարակ, այնուհետ վերադարձ Խորենացի փողոց:

Հայտարարվեց, որ անցկացնում են «խաղաղ, հանգիստ երթ՝  առանց ոստիկանների հետ որևէ միջադեպի»:

Այսօր Խորենացի փողոց են եկել «Ժառանգություն» կուսակցության առանջորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Քաղաքացիական պայմանգիր կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը,  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը:

Հիշեցնենք, ոստիկանությունն  այսօր  հավաքի փաստացի ղեկավարներից պահանջել էր սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, սակայն «Նախախորհրդարան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը Խորենացի փողոցում քիչ առաջ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում փոխել հավաքի վայրը:

Placeholder
Խորենացի փողոցից երթ՝ դեպի ԱԱԾ և ոստիկանության շենքեր