Խորենացի փողոց ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեցին
Քաղաքական
19:29 26/07/2016
Հայաստան

Խորենացի փողոց ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեցին

Քիչ առաջ 5 «Գազել» մակնիշի միկրոավտուբոսներով ու ավելի քան մեկ տասնյակ ավտոբուսներով Խորենացի փողոց բերվեցին ոստիկական ուժեր:  Տեսնելով ավտոբուսները՝ փողոցում հավաքվածները սկսկեցին վանկարկել՝ «ամոթ», «ամոթ»:

Հիշեցնենք, ոստիկանությունը  հավաքի փաստացի ղեկավարներից պահանջել էր սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր:

ԱԱԾ-ն էլ հայտարարեց.   «Լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին, զգուշացնում ենք, որ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով»:

Placeholder
Խորենացի փողոց ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեցին