«Սասնա ծռեր»-ի  անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
19:04 26/07/2016
Հայաստան

«Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել: Panorama.am-ին տեղեկացրեց Հ. Հարությունյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան  Լյուդվիգ Ավետիսյանը:

Նա  նշեց, որ մեղադրանք առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

Փաստաբանը հանդիպել է Հ. Հարությունյանի հետ:

«Ցուցմունք չի տվել, իրեն մեղավոր չի ճանաչում»,- ասաց Լ.Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինված խմբի երկու անդամ , այդ թվում նաև Հովհաննես Հարությունյանը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
 

Placeholder