Հռոմի Պապը դատապարտել է Ֆրանսիայի եկեղեցում տեղի ունեցածը
Աշխարհում
16:19 26/07/2016
Աշխարհ

Հռոմի Պապը դատապարտել է Ֆրանսիայի եկեղեցում տեղի ունեցածը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Սենտ Էտյեն Դյու Ռուվրեի եկեղեցում պատանդներ վերցնելու միջադեպը և աղոթել հարձակման հետևանքով մահացածի և տուժածների համար: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին հաղորդել է Սուրբ աթոռի տպագիր ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:

«Պապը տեղեկացվել է դեպքի մասին, և ցավ ու սարսափ է ապրում բռնության այդ աբսուրդ ակտից, արմատապես դատապարտում ատելության բոլոր ձևերը և աղոթում նրանց համար, ովքեր տուժել են»,- ասել է Լոմբարդին:

Նրա խոսքով՝ Վատիկանում զարմացած են տեղի ունեցածով, քանի որ այդ «սարսափելի բռնությունը»  սարսափելի սպանության հետ մեկտեղ տեղի է ունեցել «սուրբ վայրում, որտեղ խոսվում է «Տիրոջ սիրո մասին»:

«Մենք մեր մտերմությունն ենք արտահայտում Ֆրանսիայի եկեղեցուն, տուժած հասարակությանը և ֆրանսիացի ժողովրդին: Այս ողբերգությունը նորություն է, որը ցավոք, ավելացնում է վերջին օրերի բռնությունների շարքը: Մենք հետևում ենք իրադարձություններին և սպասում տեղեկությունների, որպեսզի ավելի լավ հասկանան, թե ինչ է տեղի ունեցել»,-ավելացրել է Լոմբարդին:

Լրատվամիջոցը գրում է, որ դեպի վայր է մեկնել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:


 

Placeholder
Հռոմի Պապը դատապարտել է Ֆրանսիայի եկեղեցում տեղի ունեցածը