Իրավունք 15:55 26/07/2016 Հայաստան

ՄԻՊ-ի դիրքորոշումը և առաջարկները Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը և առաջարկները Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

1. Հուլիսի 17-ի իրադարձությունների հենց սկզբից մեր կողմից հնչեցին հանդուրժողականության, հավաքների խաղաղ բնույթը պահպանելուն և օրենքի խախտումներ, առավել եւս բռնության ցանկացած դրսևորում թույլ չտալուն ուղղված՝ թե՛ ոստիկանությանը, թե՛ հավաքների մասնակիցներին հասցեագրված կոչեր:

Բռնության ցանկացած դեպք կամ ատելության խոսքի ցանկացած դրսևորում ենթակա է խիստ դատապարտման:

2. Ցավոք, տեղի ունեցած հավաքների ընթացքում արձանագրվեցին քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվեցին ահազանգեր քաղաքացիներին Ոստիկանության բաժիններ անհիմն բերման ենթարկելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու, Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելու, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելու և չվերադարձնելու մասին: Ավելին, զանգվածային լրատվության միջոցներով տարածվեցին տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ:

Եղան նաև լրագրողներին մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներ, ինչն առանձնապես դատապարտելի է: Այսպիսի իրավիճակներում լրագրողները ենթակա են հատուկ պաշտպանության:

3. Մեր կողմից նշված բոլոր դեպքերն ամփոփվել են և  դրանց կապակցությամբ պարզաբանումներ ստանալու, ինչպես նաեւ կատարված քննության արդյունքում մեղավոր պաշտոնատար աձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու առաջարկներով արդեն իսկ համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն: Բոլոր այն դեպքերով, որոնք պարունակել են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, քրեական գործի հարուցման հարցի լուծման նպատակով գրություններ են ուղարկվել ՀՀ դատախազություն կամ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Մեր կողմից ի գիտություն է ընդունվել այն, որ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ: Ըստ Ոստիկանության տեղեկությունների՝ նշված հաղորդումները ստուգվում են նաեւ Ոստիկանության կողմից:

4. Անհրաժեշտ է, որպեսզի ստեղծված իրավիճակում պետական իրավասու մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, գործադրեն բոլոր ջանքերը նկարագրված դեպքերից յուրաքանչյուրով պատշաճ քննություն իրականացնելու և խախտում թույլ տված յուրաքանչյուր պաշտոնատար անձի պատասխանատվությունն ապահովելու համար՝ օրենքի ողջ խստությամբ:

Պետք է կասեցնել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու, առավել ևս քաղաքացուն խոշտանգման ենթարկելու մեջ կասկածվող կամ մեղադրվող ոստիկանների ծառայությունը՝ մինչև  կոնկրետ գործերով վարույթների ավարտը:

Բոլոր նմանատիպ գործերի քննությանը պետք է ակտիվորեն ներգրավել ենթադրյալ տուժողներին եւ ապահովել սովորականից բարձր աստիճանի հրապարակայնություն՝ անգամ նախաքննության գաղտնիության օրենսդրական պահանջի առկայության պայմաններում:

Այնուհետև, յուրաքանչյուր պետական իրավասու մարմին պետք է հանրությանը հրապարակային հաշվետվություն ներկայացնի իր կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվող միջոցների մասին: Ընդ որում, այդ հրապարակումները պետք է կրեն պարբերական և համակարգված բնույթ:

Այսպիսի մոտեցումը կունենա կարևոր նշանակություն՝ հետագայում նման որևէ երեւույթ կանխարգելելու եւ իրավապահ մարմինների գործունեության հանդեպ վստահություն ապահովելու տեսանկյունից: Այդ կերպ նաև կապահովվի քաղաքացու նկատմամբ բռնության կամ նրա իրավունքի իրականացմանը անհիմն միջամտության արգելքների գործնական երաշխավորումը:

Նշված բոլոր վարույթների ընթացքի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենքով վերապահված իրավասության սահմաններում դրսեւորվելու է խիստ հետևողականություն:

5. Հավաքի մասնակիցները պետք է խստորեն պահպանեն հավաքի խաղաղ բնույթը: Անհրաժեշտ է բացառել օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ ագրեսիայի կամ վիրավորանքի ցանկացած դրսևորում:

Մտահոգիչ է այն, որ հուլիսի 23-ից սկսած զանգվածային լրատվության միջոցներով Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից տարածվեցին տեսանյութեր եւ հետագայում հրապարակումներ, որոնցում առկա են բռնության կոչեր: Մասնավորապես, դրանցում հնչում են բենզինի շշերով, քարերով իրենց ճանապարհը փակողի գլխին հարվածելու, փողոց դուրս գալու եւ վառելու ու բռնություն ենթադրող այլ կոչեր: Համաձայն հրապարակային տվյալների՝ վերջին երկու օրերի ընթացքում արձանագրվեցին նաեւ մեքենաներ հրդեհելու, փոխհրաձգության դեպքեր:

Անթույլատրելի են սոցիալական ցանցերում հնչող՝ ատելության խոսքի խրախուսումն ու զինված դիմադրություն ցույց տալու կամ բռնության ցանկացած ձևի կիրառությանն ուղղված սպառնալիքներն ու կոչերը: Սոցիալական ցանցերում առկա են նաեւ հրապարակումներ, որոնք արվում են առանց հաշվի առնելու գործող իրավական կարգավորումները և խրախուսում են բռնություն:

Հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ նման բնույթի հրապարակումներ, ինչպես նաեւ չստուգված եւ ՀՀ գործող օրենսդրական կարգավորումները հաշվի չառնող տեղեկություններ տարածելուց: Դրանք վտանգում են ողջ գործընթացի խաղաղ հանգուցալուծումը:

6. Կարծիքներ են տարածվել նաեւ այն մասին, թե Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ է մտնում Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբին սննունդով ապահովելու հարցի լուծմամբ զբաղվելը:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, այդ թվում՝ որպես Խոշտանգումների ազգային կանխարգելման մեխանիզմի լիազորությունները տարածվում են բացառապես այն անձանց պահման պայմանների վրա, ովքեր պետության կողմից իրենց կամքին հակառակ ազատությունից զրկվել են ենթադրյալ հանցանք կատարելու համար, այսինքն՝ գտնվում են անազատության մեջ (ձերբակալվածների պահման վայր, քրեակատարողական հիմնարկ եւ այլն) և այդ վայրից իրենց կամքով ազատ հեռանալու կամ, այլ կերպ ասած, ապամեկուսանալու հնարավորություն չունեն: Այսինքն՝ այս դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որեւէ միջամտություն կդիտվի՝ որպես օրենքով նախատեսված լիազորությունների սահմանների անցում: Չկա նաեւ միջազգային որեւէ չափանիշ, որը կարող է հակառակը ենթադրել:

7. Պետք է ձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստ է վնաս կրած քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրել համապատասխան իրավական խորհրդատվություն: 

8. Կրկին անհրաժեշտ ենք համարում նշել, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որոնք ուղղված են բռնության ցանկացած դեպքից խուսափելուն: Ողջունելի ենք համարում ձեռնարկվող բոլոր այն միջոցները, հասարակական և քաղաքական գործիչների այն ելույթներն ու կոչերը, որոնք ուղղված են ատելության խոսքի բացառմանը և ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը:

9. Առաջիկայում ևս, Մարդու իրավունքների պաշտպանը օրենքով նախատեսված իր իրավական կարգավիճակի սահմաններում, գործադրելու է իր լիազորությունները՝ ուղղված մարդու իրավունքների լիարժեք ապահովմանը, երաշխավորմանը և պաշտպանությանը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին շնորհավորել է սահմանազատման հարցում համաձայնության ձեռքբերման կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցին
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}