«Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամներին տրամարդվել են հանրային պաշտպաններ
Իրավունք
16:35 26/07/2016
Հայաստան

«Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամներին տրամարդվել են հանրային պաշտպաններ

Հանրային պաշտպանի գրասենյակը հանրային պաշտպաններ է տրամադրել «Սասնա ծռեր» զինված խմբավորման վիրավոր երկու անդամի՝ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի շահերը պաշտպանելու համար: Հանրային պաշտպաններն արդեն գնացել են «Էրեբունի» ԲԿ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Նա նշեց, որ  Աշոտ Պետրոսյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Մերի Ալավերդյանը, իսկ Հովհաննես Հարությունյանի՝ Լյուդվիգ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինված խմբի երկու անդամ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Placeholder
«Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամներին տրամարդվել են հանրային պաշտպաններ