ԻՊ-ն իր վրա է վերցրել Ռուվրեի եկեղեցում հարձակման պատասխանատվությունը
Քաղաքական
16:41 26/07/2016
Աշխարհ

ԻՊ-ն իր վրա է վերցրել Ռուվրեի եկեղեցում հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող եկեղեցու վրա հարձակումը,-Reuters-ին հղում անելով՝ գրում է «Գազետա.ռու»-ն:

Ավելի վաղ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ եկեղեցու վրա հարձակմանը  կարող է ներգրավված լինել «Իսլամական պետությունը»: Նա նաև կոչ է արել պայքարել ԻՊ դեմ՝ բոլոր հնարավոր միջոցներով:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու անհայտ անձ դանակներով պատանդ են վերցրել Սենտ Էտյեն Դյու Ռուվրեի եկեղեցում գտնվող մի քանի մարդկանց, հարձակման հետևանքով քահանա է զոհվել:
 

Placeholder
ԻՊ-ն իր վրա է վերցրել Ռուվրեի եկեղեցում հարձակման պատասխանատվությունը