Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ներկայացվել Եգիպտոսի խորհրդարան
Քաղաքական
20:23 26/07/2016
Տարածաշրջան

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ներկայացվել Եգիպտոսի խորհրդարան

Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել մի բանաձև, որը 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որակում է որպես ցեղասպանություն:

Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը: Բանաձևը խորհրդարանի նախագահ Ալի Աբդուլալին է ներկայացրել  պատգամավոր Մուստաֆա Բեքիրը:

Բանաձևը պահանջում է ճանաչել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը որպես ցեղասպանություն և նույնն էլ կոչ է անում միջազգային հանրությանը: Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների բացարձակ մեծամասնության աջակցությունը:

Ըստ աղբյուրի, Եգիպտոսի խորհրդարանը բաղկացած է 596 պատգամավորից, իսկ հայկական բանաձևի տակ ստորագրել է 337 պատգամավոր:

Հiիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց:

 

Placeholder
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ներկայացվել Եգիպտոսի խորհրդարան