Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սասնա ծռեր» զինված խմբավորման վիրավոր երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել են ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Նրանց մեղադրանք էր առաջադրվել: Հովհաննես Հարությունյանի փաստաբանը Panorama.am-ին ասել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։