Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախորդ շաբաթ կառավարությունը սեպտեմբերի 12-ը հայտարարեց ոչ աշխատանքային, փոխարենը աշխատանքային հայտարարեց սեպտեմբերի 17-ը՝ հաջորդ շաբաթ օրը: Այսօր, սակայն, ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն սեպտեմբերի 17-ի փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 24-ը :
Ինչպես գործադիրի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են, իսկ դրան նախորդող շաբաթ օրը ընտրական հանձնաժողովի անդամները բազմաթիվ աշխատանքներ ունեն անելու, ապա մի շարք քննարկումների արդյունքում առաջարկվում է աշխատանքային օրը սեպտեմբերի 17-ից տեղափոխել սեպտեմբերի 24:
Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օր է, գործադիրն էլ որոշել էր այն ոչ աշխատանքային հայտարարել :