Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշոտյանը՝ Կարապետյանին նշանակելու հարցում ռուսական ազդեցության մասին
«Վստահ եմ՝ ինչ թեկնածու էլ առաջարկվեր այս պարագայում անպայման կգտնվեր լրատվական դաշտի ինչ-որ մի միջոց, որ անպայման այդ թեկնածությունը կփորձեր կապել, օրինակ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ կամ Իրանի շուրջ ծավալվող գործողությունների», -այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով հայտարարույթունները, թե Կարեն Կարապետյանին նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում ռուսական ազդեցության հետևանք է:
Նա հորդորեց այդ հարցում չփնտրել «գեոպոլիտիկա» և հավելեց. «Այստեղ փնտրեք պոլիտիկա՝ բառի լավ իմաստով»: