Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախում այցելել է առաջնագիծ
Հասարակություն
18:18 08/09/2016
ԼՂՀ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախում այցելել է առաջնագիծ

Այսօր առավոտյան Արցախում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն  Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանի, այցելեց մարտական դիրքեր՝ հայրապետական իր օրհնությունը բերելով առաջնագծում իրենց ծառայությունն իրականացնող ՊԲ հրամանատարներին և զինվորներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մեր օրհնությունը, գնահատանքն ու շնորհակալությունը ձեզ՝ նվիրյալ ձեր ծառայության համար, որ իրականացնում եք՝ անվտանգ պահելով մեր սահմանները և պահպանելով անդորրը Արցախի, նաև Հայաստանի մեր ժողովրդի», - իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ապահով ծառայություն ցանկանալով զինվորներին՝ Վեհափառ Հայրապետը մաղթել է երիտասարդներին հաղթական վերադարձ իրենց օջախները։

Նորին Սրբությունը նաև շրջել է դիրքերում, ծանոթացել պայմաններին։ Հայոց Հայրապետը զինվորներին խաչեր է նվիրե;, ինչպես նաև սրբապատկերով խաչ՝ զինվորների ուժերով կառուցված մատուռի համար։
 

Placeholder
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախում այցելել է առաջնագիծ