ԵՄ հանձնակատարը ճամփորդում է բյուջետային Ryanair ինքնաթիռով
Քաղաքական
16:43 08/09/2016
Աշխարհ

ԵՄ հանձնակատարը ճամփորդում է բյուջետային Ryanair ինքնաթիռով

Ոչ բոլոր պաշտոնյաներն ու Եվրամիության հանձնակատարներն են իրենց շքեղ ուղևորություններից հրաժարվում, որոնք հիմնականում կատարվում են հարկատուների հաշվին։ Սակայն պարզվում է, որ կա մի հանձնակատար, ով նախընտրում է բյուջետային ավիաընկերությունները։

ԵՄ շրջակա միջավայրի հարցերով հանձնակատար, մալթացի Կարմենու Վելլան այս շաբաթ ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի սիրելի մասնավոր շքեղ ինքնաթիռի փոխարեն ուղևորվում էր բյուջետային համարվող Ryanair ավիաընկերության ինքնաթիռով, որն անվանում են «երկնքի ավտոբուս»։

Վելլային նկատել են Ryanair-ով Բրյուսելից Բրատիսլավա և հակառակ ուղղությամբ չվերթի մեջ։
Ryanair-ը Եվրոպայում համարվում է ամենամատչելի ավիաընկերությունը, որի ավիատոմսերը կարելի է գնել անգամ 10-20 եվրոյով։

Placeholder
ԵՄ հանձնակատարը ճամփորդում է բյուջետային Ryanair ինքնաթիռով