Լավրովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին
Քաղաքական
14:13 08/09/2016
Հայաստան

Լավրովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին

Մոսկվայում այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԼՂ խնդրի կարգավորմամաբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և  Պիեռ Անդրիոյին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն Անջեյ Կասպրշիկին: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջից:

Ռուսական կողմի տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են  ղարաբաղյան խնդրի կարգավորման արդի հարցեր,  այդ թվում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Քննարկվել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում տիրող ընթացիկ  իրավիճակը:

Placeholder