Ապագա կառավարությունը կլինի համախոհների թիմ. ՀՀԿ փոխնախագահ
Քաղաքական
21:24 08/09/2016
Հայաստան

Ապագա կառավարությունը կլինի համախոհների թիմ. ՀՀԿ փոխնախագահ

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում չի քննարկվել կառավարության նոր կազմի մասին հարցը: Այդ մասին այսօր Հանրապետական կուսակցությունում տեղի ունեցած Գործադիր և խորհրդի նիստերից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կաբինետի պորտֆելների բաշխման մասին հարցը չի քննարկվել: Ակնհայտ է, որ կաբինետը ձևավորվելու է կոալիցիոն  հուշագրի համատեքստում: Կաբինետի ձևավորման համար կան համապատասխան ժամկետներ», -հավելեց Աշոտյանը:

Ապագա կառավարության կազմի մասին խոսելիս, Աշոտյանն ասաց, որ կլինեն «լուրջ փոփոխություններ» և այն կլինի «համախոհների թիմ»:

«Ամեն մի կառավարությունը կատարում է իր առաքելությունը տվյալ ժամանակահատվածում, հակառակ պարագայում ժողովրդավարական հասարակություններում կառավարությունները չէին փոխվի», -հայտարարեց Աշոտյանը:

Placeholder