Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է զբաղվելու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հովիկ Աբրահամյանը շարունակելու է զբաղվել քաղաքական գործունեությամբ Հանրապետական կուսակցության կազմում», -արձագանքեց Աշոտյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է նա ղեկավարի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը խորհրդարանական ընտրություններից առաջ, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Նման հարց չի քննարկվել»: