Միշել Օբաման պատմել է իր ոճի մասին
Հասարակություն
18:57 08/09/2016
Աշխարհ

Միշել Օբաման պատմել է իր ոճի մասին

«Շատ ամենօրյա: Առանց շպարի, շապիկ, պատռված ջինսե շորտ կամ սպորտային տաբատ»,-ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման InStyle ամսագրին պատմել է իր ոճի մասին: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Նրա խոսքով՝ ինքը միշտ մարզասրահ գնալու կամ գալու ճանապարհին է:

Առաջին տիկինը պատմել է, որ իրեն դուր է գալիս գույներ և շրջազգեստներ, որոնց շնորհիվ իրեն լավ է զգում, բայց պաշտոնական հագուստի հետ համեմատած՝ ամեն ինչ ավելի ոչ ֆորմալ է:

Բացի դրանից, Օբաման պատմել է, որ աշխատում է ուշադրություն չդարձնել թրենդներին:

«Այն ինչ նախատեսված է 18-ամյա սելֆի-թագուհու համար, կարող է չաշխատել 52-ամյա առաջին տիկնոջ համար, ով դեռահասների մայր է, որոնց համար փորձում է լավ օրինակ լինել»,-ավելացրել է նա:

 

Placeholder
Միշել Օբաման պատմել է իր ոճի մասին