Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարկավոր է սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի անդամ
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռուբեն Մարտինեզ Հուելմոյի հետ հանդիպման ժամանակ:
Նա արձանագրել է, որ Ադրբեջանը նույնիսկ չի հանդուրժում իր տարածքում հայկական հազարամյա մշակութային ժառանգության գոյությունը: Սրա վառ ապացույցն, ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումն էր:
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռուբեն Մարտինեզ Հուելմոն իր հերթին նշել է, որ հարկավոր է սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը:
Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: Ուրուգվայական կողմն ընդգծել է, որ ողջ աշխարհը պետք է դատապարտի Հայոց ցեղասպանությունը: