Ուկրաինան վաղը կհայտարարի «Եվրատեսիլ-2017»-ը հյուրընկալող քաղաքի անունը
Աշխարհում
17:54 08/09/2016
Աշխարհ

Ուկրաինան վաղը կհայտարարի «Եվրատեսիլ-2017»-ը հյուրընկալող քաղաքի անունը

Ուկրաինան վաղը կհայտարարի, թե «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը որ քաղաքում է անցկացվելու: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Ուկրաինայի  կառավարության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հաղթող քաղաքի անունը կհայտարարվի ճեպազրուցի ժամանակ, որը նախատեսված է տեղական ժամանակով 13:00-ին:

Ուկրաինայի՝ «Եվրատեսիլ-2017»-ի հիմնական հավակնորդ քաղաքներն են՝ Կիև, Դնեպր ու Օդեսա:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով մրցույթի կազմակերպիչ «Եվրոպական հեռարձակողների միությանը», հայտնել էին, որ Ուկրաինան հնարավոր է զրկվի մրցույթն անցկացնելու  իրավունքից՝ կազմակերպչական խնդիրների պատճառով: Այդ դեպքում հնարավոր է մրցույթն անցկացվի Ռուսաստանում: 

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ջամալայի հաղթանակից հետո Ուկրաինան իրավունք է ստացել «Եվրատեսիլ-2017»-ը կազմակերպել իր քաղաքներից որևէ մեկում:

Placeholder
Ուկրաինան վաղը կհայտարարի «Եվրատեսիլ-2017»-ը հյուրընկալող քաղաքի անունը