Էդվարդ Սնոուդենը խաղացել է ինքն իրեն «Սնոուդեն» ֆիլմում
Հասարակություն
16:49 08/09/2016
Աշխարհ

Էդվարդ Սնոուդենը խաղացել է ինքն իրեն «Սնոուդեն» ֆիլմում

ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնվում է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմում: Ռիա նովոստիին այս մասին պատմել է ֆիլմի պրոդյուսեր Իգոր Լոպատենոկը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ռուսական վարձույթում կլինի սեպտեմբերի 15-ից:

«Էդվարդը հայտնվում են ֆիլմում: Նա ունեցել է Մոսկվայում նկարահանման մեկ օր: Մենք նկարահանումներն արել ենք հիմնականում Մյունխենում, նաև՝ Հավայան կղզիներում, Հոնկոնգում և Վաշինգտնուոմ, ուր նա չէր կարող գալ: Ֆիլմի վրա աշխատելու ընթացքում Սթոունը ուղիղ 10 հանդիպում է ունեցել Սնոուդենի հետ Մոսկվայում: Գլխավոր դերակատար Ջոզեֆ Գորդոն-Լևիտը նույնպես հանդիպել է Էդվարդի հետ»,- ասել է պրոդյուսերը:

Նա պատմել է, որ զարմացել է, երբ ռուսական ԶԼՄ-ներում գրել են, թե Գորդոն-Լևիտը նման չէ Սնոուդենին:

«Ես կարծում եմ, որ Գորդոն-Լևիտը  տաղանդավոր դերասան է: Կա մի պահ, երբ նրանք երկուսն էլ կադրում են, նրանք նման են իրար: Ես համաձայն չեմ ռուսական մամուլի հետ: Ինձ թվում է՝ Ջոզեֆին հաջողվել է փոխանցել Էդվարդի բնավորությունը»,- հավելել է Լոպատենոկը:

Նա  ասել է, որ Սնոուդենը ֆիլմը տեսել է և տվել իր հավանությունը:

Պրոդյուսերը նշել է, որ ռուս հանդիսատեսի համար  ֆիլմը 4 րոպե երկար է ԱՄՆ-ում սեպտեմբերի 16-ին վարձույթում հայտնվող տարբերակից:

Նա չի ասել, թե ինչ են կտրել ամերիկյան հանդիսատեսի համար. «Դեռ գաղտնիք է: Բայց ռուս հանդիսատեսի բախտը բերել է՝ մի քիչ շատ կտեսնի»:

Placeholder
Էդվարդ Սնոուդենը խաղացել է ինքն իրեն «Սնոուդեն» ֆիլմում