Կառավարությունը  շարունակում է պետական բյուջեից  «փայ» տալ Արամ Հարությունյանի  ընտանիքին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:54 08/09/2016

Կառավարությունը շարունակում է պետական բյուջեից «փայ» տալ Արամ Հարությունյանի ընտանիքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը  Երևանի Տիգրան Մեծ  4 հասցեում  գտնվող   «Հանարդնախագիծ»  ԲԲԸ-ի սեփականությունը  հանդիսացող շենքից կվարձակալի  գրասենյակային տարածք։ 

«Բանն այն է, որ ՖՆ-ն  մինչ այդ  «Հանարդնախագիծ»  ընկերության  շենքում վարձակալել է  2510քմ տարածք, սակայն հուլիսի 19-ից ազատել է սրա 400  քմ-ն և մինչև 2017 թվականի  տարեվերջ  զբաղեցնելու է 1750 քմ-ն, որի վերաբերյալ  էլ առաջիկայում  նոր պայմանագիր կկնքվի։ Ըստ այդմ, մեկ քմ-ի  դիմաց կառավարությունը  պետական  միջոցներից  վճարելու է 4934 դրամ։ Ստացվում է, որ ֆինանսների նախարարությունը  տվյալ տարածքի  համար  ամսական վճարելու է  8 մլն 634 հազար 500 դրամ։ 

Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի արտառոց բան չկա։  Սակայն, ինչպես  հայտնի է,  նշված տարածքը  պատկանում է ՀՀ ջրային  տնտեսության պետական  կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի  ընտանիքին։  Ասել է, թե ՀՀ կառավարությունը  շարունակում է պետական բյուջեից  «փայ»  տալ պետական պաշտոնյայի  ընտանիքին, որպեսզի չնեղվեն, ծախսելու գումար ունենան»,-գրել է թերթը:

Placeholder
Կառավարությունը շարունակում է պետական բյուջեից «փայ» տալ Արամ Հարությունյանի ընտանիքին. «Ժողովուրդ»