Հայաստանի զինդատախազն Արցախում է
Իրավունք
12:50 08/09/2016

Հայաստանի զինդատախազն Արցախում է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համանուն գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը:

Placeholder