Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոչ ոք չի ցանկանա կես տարով՝ մինչև 2017թ. ընտրություններ, փչանալ և կրել «ծախվածի» խարանը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնալով կառավարության կազմի փոփոխության մասին շրջանառվող լուրերին, գրել է. «Ազգային համաձայնության կամ ժողովրդական վստահության կառավարության մասին։ Ընդդիմադիր կուսակցությունները կամ այն կուսակցությունները, որոնք ձևականորեն ընդդիմադիր են համարվում, դժվար թե այս իրավիճակում վերցնեն նախարարական պորտֆելներ, եթե անգամ դրանք առաջարկվեն։ Ոչ ոք չի ցանկանա կես տարով՝ մինչև 2017թ. խորհրդարանական ընտրություններ, փչանալ և կրել «ծախվածի» խարանը։
Նախընտրական քարոզչությունը շատ ավելի հեշտ է ծավալել արմատական ընդդիմադիր կարգավիճակով։ Բայց եթե նույնիսկ ապագա կառավարությունում լինեն 60 կուսակցությունների ներկայացուցիչներ, միևնույն է՝ նման կառավարությունը հնարավոր չի լինի կոչել «համաձայնության» կամ «վստահության»։ Նման բաների հնարավոր չէ հասնել ոչ պորտֆելներ բաժանելով, ոչ էլ բռնի գործողություններով։ Դրա միակ ճանապարհը օրինական ընտրություններն են»: