Հունիսի 1-ին Կենդանաբանական այգին ընդունել է 65 հազար այցելու
Հասարակություն
12:36 08/09/2016
Հայաստան

Հունիսի 1-ին Կենդանաբանական այգին ընդունել է 65 հազար այցելու

Անցած 4 ամիսների ընթացքում այգին ունեցել է 236000 այցելու, որից 65. 000-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, հնարավորություն է ունեցել այցելելու անվճար:   Նման տվյալներ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Երևանի քաղաքապետարանի ծրագրով բարեկարգված ու նոր հարմարություններով ապահովված Երևանի կենդանաբանական այգին հանգստի յուրօրինակ վայր է դարձել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը հիշեցնում է,  որ Երևանի կենդանաբանական այգում արդեն իսկ մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման և բարեկարգման ծրագրի երկրորդ փուլը:

Placeholder
Հունիսի 1-ին Կենդանաբանական այգին ընդունել է 65 հազար այցելու