Արծվիկ Մինասյանը վարչապետի հրաժարականի լուրերի մասին տեղեկություններ չունի
Քաղաքական
11:16 08/09/2016
Հայաստան

Արծվիկ Մինասյանը վարչապետի հրաժարականի լուրերի մասին տեղեկություններ չունի

Մինչ կառավարության նիստի մեկնարկը  լրագրողները  փորձեցին նախարարներից հետաքրքրվել, թե արդյոք ՀՀ վարչապետի հրաժարականի մասին լուրերը համապատասխպանում են իրականությանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ վարչապետի հրաժարականի մասին մամուլից է՝ տեղեկացել, Էկոնոմիկայի նախարար Արծվկիկ Մինասյանն էլ նշեց, որ տեղեկություններ չունի:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Դաշնակությունը կպահպանի իր պորտֆելները հարցին, Մինասյանը արձագանքեց՝  տեղեկություններ չունի, հետո էլ հարց հնչեցրեց՝ իսկ պատճառ կա՞ չպահպանելու:
 

Placeholder
Արծվիկ Մինասյանը վարչապետի հրաժարականի լուրերի մասին տեղեկություններ չունի