Սեյրան Օհանյանին կփոխարինի Վիտալի Բալասանյանը,  Նալբանդյանին՝ Վիգեն Սարգսյանը. ՀԺ
Օրվա մամուլ
08:42 08/09/2016

Սեյրան Օհանյանին կփոխարինի Վիտալի Բալասանյանը, Նալբանդյանին՝ Վիգեն Սարգսյանը. ՀԺ

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին անգամ կվարի կառավարության նիստը։  Արդեն երեկոյան ՀՀԿ գործադիր  մարմնի,  այնուհետև  խորհրդի նիստերից հետո  կհայտարարվի  Աբրահամյանի և նրա կաբինետի  հրաժարականի մասին։  Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Որոշ նախարարներ հաջորդ կառավարության կազմում  չեն լինելու,  այդ թվում անգամ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանի անունն է շրջանառվում։  Պաշտպանության նախարարի թեկնածուների  շարքում  շրջանառվում է  Արցախի հերոս,  գեներալ Վիտալի  Բալասանյանի անունը։  Իշխանության վերնախավում ի թիվս մի շարք  պաշտոնանկությունների և նշանակումների՝  քննարկվում է Ազգային անվտանգության խորհրդի  նորանշանակ քարտուղար  Արմեն Գևորգյանին  Սերժ Սարգսյանի  աշխատակազմի ղեկավար  նշանակելու հարցը։  Այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող  Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք,  ըստ որոշ տեղեկությունների,  վարչապետի փոփոխությունից հետո նշանակվելու է  արտգործնախարար»,-գրել է թերթը:

Placeholder